Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին՝ հունվարի 4-ին, Հադրութ, Ջաբրայիլ ուղղություններից 9 աճյուն է հայտնաբերվել, որից 3-ը՝ քաղաքացիական անձի։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Քաղաքացիական անձանց՝ 2 կնոջ եւ 1 տղամարդու մարմինները հայտնաբերվել են Հադրութ քաղաքից։ Մինչեւ այսօր հայտնաբերվել է 1184 մարմին։ Նշվում է, որ այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն Թալիշ, Մատաղից, Հադրութ եւ Ֆիզուլի ուղղություններում։