Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և դրանով պայմանավորված՝ Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին: