22.05.2025
Լիլիթ Մակունցն ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրին ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

«Եդինայա Ռոսսիա» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է Մոսկվա. մամուլ

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած մեր աղբյուրը, Մոսկվայում սկզբունքային որոշում է կայացվել բազմակողմանի ամրապնդել հայ-ռուսական կապերը` տալով նրանց նոր լիցք, ըստ ամենայնի՝ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության մեծացմանը դիմագրավելու նպատակով:


Մասնավորապես, իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցությունը Մոսկվա այցելելու և քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու հրավեր է ուղարկել «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին հայտնում է «Փաստ» ը:


Ըստ «Փաստի» աղբյուրի, առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի կուսակցության ղեկավարների հետ, կքննարկվեն տարածաշրջանում հնարավոր զարգացումները։

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան