24.11.2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից

Միքայել Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից:  


Ինչպես հայտնում են հայտնում են ԱՀ նախագահի խատակազմից, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն:


Միքայել Արզումանյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին։


Ավելի վաղ ԶԼՄ-ներում գրել էին, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում կնշանակվի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանը: