24.11.2024
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
prev Նախորդ նորություն

Բացահայտ ագրեսիա. Լապշինը լուսանկար է ստացել Բաքվից

Ընկերներիցս մեկը Բաքվից լուսանկարներ է ուղարկել, թե ինչպես է իրենց հասարակական տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն արվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:


«Նրանք ցուցադրում են հայկական քաղաքների անունները էկրանին և անմիջապես կողքին դրանց ադրբեջանական անունները: Նա լուսանկարել է Վարդենիսի մասին, բայց ինչպես հասկանում եմ, նրանք արդեն վերանվանել են Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը և հայտարարել դրանք իրենց տարածքը: Այս քարոզչությունը ամենուր է՝ ավտոբուսներում, մետրոյում և Բաքվի փողոցներում», - գրել է Լապշինը ՝ տեղադրելով լուսանկարը: