21.02.2026
Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն
15.04.2021
Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։Այս հարցը ներառված է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։ Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը։Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝ Ոստիկանությունը,  Ոստիկանության զորքերը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։