Մայիսի 12-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք: