ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,– ասվում է որոշման մեջ: Ա. Թորոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) Ա. Սարգսյան – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Ղալաչյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյան – ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Տ. Սիմոնյան – ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Ֆիդանյան- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գ. Հասրաթյան- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ա. Մարալչյան- Սահմանապահ զորքերի հրամանատար Ս. Բալակին- ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)