Վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո Իրինա Ղափլանյանը հայտարարել է, որ շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: «Հարգելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ. Շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել: Իմ պետության և ազգին ծառայելը` իմ կյանքի ամենամեծ պատիվն էր: Շնորհակալ եմ վստահության համար», - ասված է նրա հայտարարության մեջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպասում է Երևանում առաջնագծից երկրի ղեկավարին աջակցող տեսանյութերով հանրության դիմող զինծառայողներին՝ նկատելով, որ իրենք ճիշտ են: «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով», - ասված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։ Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խիստ վտանգավոր է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը: