Հայաստանում նոյեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 1 472 նոր դեպք, 1 989 մարդ առողջացել է: Մահացել է 41 մարդ։ Բացասական թեստերի թիվը 2 225 է: Դրական է կատարված թեստերի 39,8 տոկոսը։ Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 115 855Առողջացածներ - 74 105Փաստացի բուժվողներ -39 564Ընդհանուր թեստեր - 460 606Մահվան ելքեր - 1 738Մահվան ելքեր այլ պատճառով – 448 "Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է", - հայտնում են Առողջապահության նախարարությունից: