19.10.2025
ԱԳ նախարարը մի շարք դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության հարցեր
prev Նախորդ նորություն

Կարապետյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:


Ինչպեստեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:


Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Արցախի նախագահի խորհրդականն ազատվել է պաշտոնից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան