23.11.2024
Վախճանվել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը
prev Նախորդ նորություն

Հրադադարի խախտումներ չեն հայտնաբերվել. Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Բաքվի հաղորդագրությունը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմն անցած օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չի հայտնաբերել: Այս մասին ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկագրում։


Այսպիսով, փաստորեն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Շուշիի ուղղությամբ:


«Ռուս խաղաղապահների կողմից քսան յոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Ռուս խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։


Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներով ապահովվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 6 շարասյուների ուղեկցումը՝ չորսը Լաչինի միջանցքով Հյուսիսային և հարավային ուղղություններով, Շուշի – Կարմիր շուկա – Քաջար երթուղով մեկ շարասյան և մեկը՝ հակառակ ուղղությամբ», - ասված է տեղեկագրում:


Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր սեպտեմբերի 3-ին ՝ ժամը 01:00-ից մինչև 02:15-ը, հայկական կողմը կրակ է վարել Շուշիում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, նահանջել է:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա ապատեղեկատվություն է, և ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար: