Կասեցվել է հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր (Վայք, Ջերմուկի խճուղի) Կարեն Հակոբյանին պատկանող հացի, հացաբուլկեղենի և խոհարարական արտադրանքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ առևտրի կետի և արտադրամասի հատակը, պատուհանները, օդազտիչի մակերեսը, առևտրի ու կենցաղային սենքերը, չեն պահվել մաքուր և պատշաճ վիճակում, սենքերի տեղակայումն արվել է առանց հաշվի առնելու հոսքայնությունը` չբացառելով հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների խաչվելու հանգամանքով պայմանավորված խաչաձև աղտոտումը, պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր։
Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու համար, ինչպես նաև՝ 2020 թվականի օգոստոսից խախտվել է սննդի շղթայում ներգրավված անձնակազմի պարտադիր բժշկական զննությունների ենթարկման պարբերականությունը:
Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: