Ե՞րբ է Ադրբեջանը կայացրել պատերազմը սկսելու որոշումը և ինչ կապ ունի ՀՀ-ում ՄԲ դեսպանատունը
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր տեսակետն է հրապարակել, թե ինչու 2019 թվականի օգոստոսին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը շտապ հետ կանչվեց Լոնդոն.
"Կանցնեն տարիներ, ու գնդակահարության պատի տակ ես կհիշեմ 2019 թ․ օգոստոսին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակված հայազգի Ալան Գոգբաշյանին, որն արդեն երևանյան տան զուգարանի կաֆել-մետլախն էր խփել տվել, երբ շատ-շատերի, այդ թվում՝ իր համար անսպասելի, «ելնելով գործառնական հանգամանքներից» («for operational reasons»), հոկտեմբերի կեսին հետ կանչվեց Լոնդոն…
Այս և այլ ուղղակի և անուղղակի վկայությունների հիման վրա արված վերլուծությունը թույլ է տալիս ինձ պնդելու, որ պատերազմը սկսելու որոշումն Ադրբեջանում կայացվել է 2019 սեպտեմբեր-հոկտեմբերին՝ աստիճանաբար հայտնի դառնալով նաև համապատասխան մայրաքաղաքներում, այդ թվում՝ Երևանում",- գրել է նա՝ խոստանալով առանձին վերլուծությամբ անդրադառնալ այս թեմային։
VERELQ-ը հիշեցնում է, որ 2019 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը պարզաբանմամբ հանդես եկավ, համաձայն որի Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։Նշվում էր նաև, որ Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։