23.11.2024
Հայաստանում կատարվել է 303325 պատվաստում. ԱՆ
prev Նախորդ նորություն

ՍԴ-ն վարույթ է ընդունել՝ ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող դիմումը

ՀՀ Սահմանադրական դատարանի կայքից տեղեկանում ենք, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել՝ ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը։


Գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին՝ գրավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱԺ-ն:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։


ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: