9.04.2025
Քերոբյանն ու ՀԲ Հայաստանյան գրասենյակի նոր ղեկավարը քննարկել են բարեփոխումները
prev Նախորդ նորություն

Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց ԵԴ/0253/01/19 քրեական գործով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց և կրկին լքեց դատական նիստերի դահլիճը։

«Ես չեմ կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը։ Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը կոպտագույն ձևով ոտնահարվում են։ Այդ պատճառով հետայսու սույն գործով չեմ կարող պաշտպանել Գևորգյանի շահերը։ Խնդրում եմ Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո դադարեցնել իմ պարտականությունները՝ որպես նրա պաշտպանի», - հայտարարեց Ալեքսանյանը և կրկին լքեց նիստերի դահլիճը, հայտնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։

Արմեն Գևորգյանը նշեց, որ Էրիկ Ալեքսանյանի և դատավորի միջև եղած տարաձայնություններն անդրադառնում են իր շահերի պաշտպանության վրա։ Ըստ նրա՝ նման պայմաններում ճիշտ չէ, որ Ալեքսանյանը շարունակի ներկայացնել իր շահերը։ Անհրաժեշտ է ներգրավել այլ պաշտպան, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։

Մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ մի օրինաչափություն է նկատել պաշտպանական կողմի վարքագծում․ ամեն անգամ, երբ դատարանն առաջարկում է մեղադրող կողմին հրապարակել մեղադրանքի եզրափակիչ մասը, պաշտպանները որոշում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդեց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը պետք է հրապարակվի։


 

ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան – սպորտային պետություն» ֆորումին
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս