23.11.2024
Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց
prev Նախորդ նորություն

ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան – սպորտային պետություն» ֆորումին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում:

ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ:

Հավելենք նաև, որ ԿԳՄՍ նախարարը կհետևի այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով: