24.11.2024
COVID-ի կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. նախարար
prev Նախորդ նորություն

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Էմոմալի Ռահմոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության 30-ամյակի առթիվ:


Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է.


«Հայաստանը մեծապես կարևորում է Տաջիկստանի Հանրապետության հետ փոխհարաբերությունների ամրապնդումը։ Մեր երկրները ծավալում են արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային մի շարք կազմակերպությունների շրջանակներում։


Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն ամենատարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև կապերի խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»։