25.06.2025
ՌԴ-ն լրացուցիչ գումար կհատկացնի Կարմիր խաչին Ղարաբաղում գործունեության համար
07.12.2020
ՌԴ-ն լրացուցիչ գումար կհատկացնի Կարմիր խաչին Ղարաբաղում գործունեության համար

Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ ունենալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեում, որը երկար տարիներ աշխատում է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների մեկնարկին: «Մենք վճռականորեն աջակցում ենք այն միջազգային կազմակերպությունների գործունեությանը, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները, փորձը և ներուժը ներդնել Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնման գործում: Մասնավորապես, Ռուսաստանի ղեկավարությունը որոշեց լրացուցիչ մեկանգամյա կամավոր ներդրում հատկացնել ԿԽՄԿ-ին, որը երկար տարիներ աշխատում է ինչպես տարածաշրջանում՝ Երևանում և Բաքվում, այնպես էլ անմիջապես Ստեփանակերտում», - ասել է Լավրովը: