Լրատվականներից մեկը գրել է, թե իբր Խաաչատուր Սուքիասյանը ցանկանում է գնել Երևանի տարածքի բուհերն ու թուրքերի հետ համատեղ հիմնել հյուրանոցային բիզնես: Սա սուտ է, կեղծիք է, հորինվածք է: Այս մասին հայտարարություն է տարածել Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը: "Նման ստորություն հորինողներն իրենք են պատրաստ նման գործարքների: Անիմաստ գործ է: Որքան էլ ստեր հորինեք, միևնույն է, ճշմարտությունը հասանելի է մեր հայրենակիցներին",- գրել է նա: