22.11.2024
Ռաիսին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքականության մեջ նոր դարաշրջան սկսելու մասին
prev Նախորդ նորություն

Սիրիայի ԱԳՆ-ն Թուրքիայից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը երկրի տարածքից

Սիրիայի իշխանությունները պահանջում են, որ Թուրքիան անհապաղ դուրս բերի զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը՝ մեկնաբանելով Իդլիբ նահանգում լարվածության վերջին սրումը։


«Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի զորքերը։ Միջազգային հանրությունն, իր հերթին, պետք է աջակցի Սիրիայի ջանքերին՝ երկրի հյուսիսում իր կողմից բռնազավթված տարածքների ազատագրման հարցում», — ասել է Միկդադը։


Սիրիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ այդ էսկալացիայի գլխավոր պատճառը «թուրքական օկուպացիան է, ինչպես նաեւ այն աջակցությունը, որն Անկարան ցուցաբերում է երկրի վրա ահաբեկչական խմբավորումներին»: