ՀՀ ազգային ժողովում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում կկազմակերպվի: Այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից: "Մարտի 10-ին՝ ժամը 13:00-ին, նոր մասնաշենքի 314 դահլիճում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում կկազմակերպվի", - նշված է հայտարարության մեջ: