9.07.2025
ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերի հետ։


Արարատ Միրզոյանը նշել է, որ կարևորում է Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ ծավալած գործունեությունը։


ԿԽՄԿ նախագահն իր հերթին տեղեկացրել է կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների մասին։


Զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքներին, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, հայ գերիներին առանց նախապայմանների և անհապաղ ազատ արձակման խնդրին։


Նախարարը նշել է, որ Ադրբեջանը՝ խախտելով Ժնևի կոնվենցիայի դրույթները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է թաքցնել գերիների իրական թիվն ու նրանց պահման վայրերը, արհեստական խոչընդոտներ է ստեղծում վերջիններիս վերադարձի հարցում՝ քաղաքականացնելով հումանիտար խնդիրները:


Արարատ Միրզոյանը նշել է նաև, որ Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման համար արհեստական խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։


 


 


 

Պաշտոնանկություն Փաշինյանի աշխատակազմում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները