Նախօրեին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն՝ մեկ զինծռայողի, 3 -ը քաղաքացիական։ Այս մասին հայտնել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Քաղաքացիական անձինք հայտնի են. Մարինե Հայրապետյանի աճյունը դուրս է բերվել Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից, Սերժիկ Ավագյանի և Յուրի Առուշանյանի աճյունները՝ Հադրութի Ազոխի գյուղից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան հանգամանքները։ "Հայտնաբերվելէ նաև զինծառայողի դի՝ ամենայն հավանականությամբ, կամավորական ջոկատից։ Նրա ինքնությունը պարզ կլինի ԴՆԹ փորձաքննության եզրակացությունից հետո",- ասել է Թադևոսյանը։ Որոնողական աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիում, Իշխանաձոր և Այգեհովիտ գյուղերում, Որոտանի շրջանի Դավթոմաս տեղամասում։ Առ այսօր հայտնաբերվել է 1251 աճյուն: