Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը մեկնաբանել է Շիրակի թեմի առաւջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը, թե Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ և երրորդ նախագահների ստվերն է և ուրվականը․ «Ընթացիկ իրավիճակի մասին նրա մեկնաբանությունն առնվազն տարօրինակ է հնչում: Ակնհայտ է պատճառահետևանքային կապերի խեղաթյուրում դատախազական անառարկելի տոնայնությամբ՝ մեղավորներ փնտրելու համար։ Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...», - ասել է Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: