12.11.2025
Լուսանկարը` mil.am
07.04.2025
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունները զինադադարի խախտման մասին

Երևանը պատրաստ է հետաքննել Բաքվի «փաստերը» Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից նախկինում առաջարկված համատեղ մեխանիզմի շրջանակներում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում: