8.01.2026
Իշխանության ներգրավումը եկեղեցական ներքին հարցերին ձևավորում է խորքային ռիսկեր
prev Նախորդ նորություն

Փաշինյանը փորձում է «հույս վաճառել», սակայն իրականում վաճառում է իլյուզիա․ Աշոտյան

Նիկոլին հաջողվել է երկրի քաղաքական դաշտում մոդայիկ դարձնել ջրիկությունը որպես հիմնական ուղերձ։


Պետք է ընդունել, որ նա ունի ասելիք, սակայն իր իրական ասելիքն այնքան զազրելի է ու վանող, որ նա ստիպված է այն քողարկել էժանագին պոնտերով եւ վիզուալ կերպարներով։


Նա փորձում է «հույս վաճառել» հայ ժողովրդին, սակայն իրականում վաճառում է իլյուզիա, օդ։


Ցավոք, ընդդիմադիր դաշտում նույնպես հայտնվել են գործիչներ, որոնք փորձելով մրցել Նիկոլի հետ իր իսկ դաշտում, մեկնարկել են «հույսի» անվան տակ օդի վաճառքը։


Իրական հսկայական խնդիրներին ադեկվատ անդրադարձերի օբյեկտիվ դժվարությունը, սակայն, չի արդարացնում «քաղաքականությունը որպես անըդհատ շոու» գործելաոճը այն դերակատարների կողմից, ովքեր իրենց վերագրում են ընդդիմադիր «ծանրակշիռ» առաքելություն։


Հանրապետականը գուցե չափից ավելի կոնսերվատիվ է, սակայն, իմ խորին համոզմամբ, քաղական ԱՍԵԼԻՔԸ պետք է լինի նախ ԱՆԵԼԻՔԻ մասին։


Պատկերավոր ասած, ոչ մի սպեցէֆեկտ չի կարող քողարկել սցենարի թերությունները, ոչ մի արանժիրովկա՝ անտաղանդ կատարումը։


Քանիցս ասել եմ, որ ինձ պետք չեն ձեր լայքերը կամ ձայները։
Ինձ պետք են ձեր հավատը եւ ձեր սրտերը։
Մենք հույս չենք վաճառում, մենք հույս արթնացնում ենք։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. Արա Սահակյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
08.01.2026
Երևանն ու Բաքուն ապրանքների ցանկեր են փոխանակում փոխադարձ առևտրի համար. Փաշինյան