Գևորգ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։ Գևորգ Սերյոժայի Խաչատրյանի կենսագրությունը. Ծնվել է 1982 թվականի հունվարի 16-ին, Կիրովական քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ.՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, 2021-2023թթ.՝ «Նորման կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ, 2013թ-ից մինչ օրս` «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դասախոս, 2009-2010թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղում վարկային գործակալ, 2010-2021թթ.՝ «Նոր Հորիզոն» ԼՈՒՎԿ ՍՊԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ, Կրթություն 2004 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա: