7.01.2026
Լուսանկարը` 168.am
prev Նախորդ նորություն

Մայր Աթոռ. «Ապաշխարելու և ետ դառնալու հնարավորություն միշտ կա»

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Սուրբ Ծննդյան Ճրաքալույցի օրը Մայր Աթոռը կարևոր ուղերձ է հղել հանրությանը՝ անդրադառնալով նաև եկեղեցական կյանքը փոթորկած վերջին իրադարձություններին։ Ի պատասխան իշխանության հետ գործարքի գնացած եպիսկոպոսների ճակատագրի վերաբերյալ հարցումներին՝ եկեղեցին հիշեցրել է քրիստոնեական ներման սկզբունքի մասին։


Հունվարի 5-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ անկախ ծառացած մարտահրավերներից, Սուրբ Ծննդյան խորհուրդը շարունակում է մխիթարել և առաջնորդել հավատացյալներին։ Նա նշել է, որ Ճրաքալույցի պատարագից հետո բաշխվող Քրիստոսի լույսը աղոթքով ու օրհնությամբ պիտի լցնի յուրաքանչյուր հայ ընտանիք։


Անդրադառնալով աղմկահարույց միջադեպին, երբ 10 եպիսկոպոսներ փաստաթուղթ էին ստորագրել վարչապետի հետ, Տեր Եսային խուսափել է անձնական որակումներ տալուց՝ նշելով, որ որոշում կայացնողը Վեհափառ Հայրապետն է։ Այնուամենայնիվ, հարցին, թե արդյոք հնարավոր է այդ հոգևորականների վերադարձը, նա պատասխանել է, որ քրիստոնեությունը միշտ տալիս է ապաշխարելու և սխալն ուղղելու հնարավորություն։


Միաժամանակ, Մայր Աթոռի ներկայացուցիչը վերահաստատել է եկեղեցու դիրքորոշումը ստորագրված փաստաթղթի վերաբերյալ՝ այն որակելով որպես Սահմանադրության խախտում և հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները համարժեք ընթացք կտան խնդրին։

Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն. VERELQ-ի շնորհավորական ուղերձը
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ