6.01.2026
Լուսանկարը` Մայր Աթոռի
prev Նախորդ նորություն

Առանց շոկոլադի և պաղպաղակի. մանկապարտեզները անցել են նոր խիստ սննդակարգի

Լուսանկարը` factor.am
Լուսանկարը` factor.am

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի նախադպրոցական հաստատություններում արմատապես փոխվել են սննդի կազմակերպման կանոնները։ Երեխաների շրջանում ճարպակալման դեմ պայքարի շրջանակում կառավարությունն արգելել է քաղցրավենիքի և տապակած սննդի մատուցումը՝ անցում կատարելով առողջապահական խիստ չափորոշիչների։


Նոր որոշմամբ՝ մանկապարտեզների ճաշացուցակներից վերջնականապես դուրս են գալիս երեխաների սիրելի, բայց վնասակար համարվող մթերքները։ Արգելքը տարածվում է պաղպաղակի, շոկոլադի, կրեմային խմորեղենի, կարամելի, ժելեի և կոֆեին պարունակող ըմպելիքների, այդ թվում՝ թեյի վրա։ Որպես աղանդեր այսուհետ թույլատրվում է միայն մրգային հիմքով ուտեստներ։ Բացի այդ, խստիվ արգելվում են տապակած և ֆրիտյուրի մեջ պատրաստված կերակրատեսակները՝ կարկանդակները, փքաբլիթները, չիպսերը, ինչպես նաև երշիկեղենը, սունկը և գազավորված ըմպելիքները։


Փոփոխությունները վերաբերում են նաև սննդակարգի ռեժիմին և բաղադրությանը։ Օրական 4-5 անգամյա սննդի առնվազն երկու չափաբաժինը պետք է լինի տաք ուտեստ։ Սահմանափակվել է շաքարի և աղի օգտագործումը, իսկ ճարպերի և ածխաջրերի հարաբերակցությունը հստակ հաշվարկվել է՝ ըստ տարիքային խմբերի։


Անվտանգության նոր կանոններով խոհանոցում սահմանվել են հիգիենայի հատուկ պահանջներ։ Օրինակ՝ հում կանաչին մատուցելուց առաջ պարտադիր պետք է մշակվի քացախաթթվով կամ աղաջրով, իսկ պատրաստի կերակուրը սառելուց հետո կրկնակի տաքացնելն արգելվում է։ Այս նորմերի պահպանման և խոհարարների առողջական վիճակի ամենօրյա զննման պատասխանատվությունը դրված է մանկապարտեզների տնօրենների և բուժաշխատողների վրա։

Լուսանկարը` 168.am
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ