16.01.2025
ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը
28.06.2024
ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում Ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։Վեհաժողովը բարձր է գնահատել ժողովրդավարական զարգացմանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառությունը։Բանաձևում ընդգծվել է, որ չնայած անվտանգային մարտահրավերներին և բարդ միջազգային միջավայրին՝ Հայաստանը շարունակում է բարեփոխումների հավակնոտ օրակարգը։Վեհաժողովը բարձր է գնահատել նաև համակարգային կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում իշխանությունների ցուցաբերած վճռականությունը, ինչի վկայումն են նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումները։Բանաձևում նշվում է, որ Վեհաժողովը հետևողական է լինելու Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագրից բխող համագործակցության նկատմամբ, որի շրջանակում կարևորվում են նաև արդարադատության համակարգի բարեփոխումները։