8.01.2026
Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ ցածր է 15 սմ-ով
prev Նախորդ նորություն

Անկանխիկ առևտուր կատարելու դեպքում հնարավորություն ունեք ստանալու 2% հետվճար. Թորոսյան

Հունվարի 1-ից՝ ինչպես գիտեք, հետվճարի չափը կազմում է 20%` մինչև 10,000 դրամ: Դուք կարող եք ձեր կենսաթոշակներն ու նպաստներն ինքնուրույն բարձրացնել այդքան չափով: Դրա համար պետք է պարզապես առևտուր իրականացնել անկանխիկ՝ ՀՀ-ում գործող առևտրի կետերից: Եթե մեր կենսաթոշակառուներն ու նպաստառուները իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca քարտով, ապա նրանք կարող են ստանալ 22% հետվճար՝ 20%-ի փոխարեն:


Այս մասին ֆեյսբուքյան տեսանյութում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:


«Մեկ այլ ծրագիր էլ կա, որը վերաբերում է մեր բոլոր քաղաքացիներին: Այս դեպքում անկանխիկ առևտուր կատարելու դեպքում հնարավորություն ունեք ստանալու 2% հետվճար, բայց դա հնարավոր է անել միայն Arca քարտով:


2%-ի մասով սահմանափակումներն արդեն ավելի մեծ են՝ մինչև 60.000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը, կոչ եմ անում օգտվել այս հնարավորություններից»,- նշել է նա:


Արսեն Թորոսյանը՝ դիմելով այն 48.000 թոշակառուներին ու նպաստառուներին, ովքեր դեռևս իրենց կենսաթոշակն ու նպաստը ստանում են կանխիկ եղանակով, կոչ է արել անցում կատարել անկանխիկ եղանակի:


«Հիշեցնում եմ, որ մենք ունենք ապրիլի 1-ի վերջնաժամկետ՝ ամեն ինչ անկանխիկ անցնելու, հետևաբար չարժե սպասել, արժե դա անել հնարավորինս արագ ու օգտվել այս հնարավորություններից»,- եզրափակել է նա:

Մաքսատուրքի արտոնություն՝ ներդրումների խթանում. Գևորգ Պապոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Social media of Gnel Sanosyan
08.01.2026
Մինչև 100 դրամով էժան. Պապոյանը խոսել է ադրբեջանական վառելիքի նոր խմբաքանակի մասին