ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգի առաջին խմբաքանակը։ Այս մասին գրում է հնդկական ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանում ՊՆ իր աղբյուրներին։ Հիշեցնենք, Հայաստանին «Պինակա» համակարգի մատակարարման պայմանագիրը կնքվել է շուրջ 2 տարի առաջ՝ երկար բանակցություններից հետո։ Նշենք, որ Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ մեկտեղ հնդկական զենքի 3 խոշորագույն ներկրողներից մեկն է։