Երևանը ջրհեղեղից տուժած Ալավերդիին գումար կհատկացնի: Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ հայտարարվեց, որ Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 50 մլն դրամ կհատկացվի մայիսին ջրհեղեղից տուժած Ալավերդի քաղաքին։ Ընդդիմությունը ևս կողմ է այս որոշմանը: Նշենք, որ մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։ Մարդիկ մինչև այս պահը վերականգնում են բնակավայրերը: