30.12.2025
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն Խաչատրյանին
prev Նախորդ նորություն

Սպասվում է ձյուն. ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով

Երևանում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն: Մարզերում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։


Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ։


Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։


 

Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվում
Հաջորդ նորություն next
 Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ
30.12.2025
Ես բառացիորեն մեկ օրում կարգավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը. Թրամփ