6.04.2026
Հոսանքազուրկ 11.500 բաժանորդների էլեկտրամատակարարումը ժամը 2-ից սկսած վերականգնվել է
prev Նախորդ նորություն

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում բնակարան, ավտոկայանատեղի, 207 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը. հայցի մասնակի բավարարումը բխում է Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից:


Վճռով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝


• Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ բնակարան, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 206 միլիոն դրամ,
• Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 78/100-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ,
• Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 824/1000-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ,
• Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող մեկ անշարժ գույքի 2/5-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 105 միլիոն դրամ,
• 207 միլիոն 452 հազար դրամ, որը պետք է բռնագանձվի Սերոբ Հարությունյանի անվամբ գրանցված, ինչպես նաև փաստացի նրան պատկանող գույքերի հաշվին:


Բռնագանձումը տեղի կունենա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:


 

Կիբեռհափշտակության գործով 11 անձ կկանգնի դատարանի առաջ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար