Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում: «Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ողջ ծավալով շարունակում ենք օրենքով նախատեսված բոլոր քայլերի գործադրումը` Ոստիկանության հետ անհրաժեշտ համագործակցության պայմաններում: Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն: Առողջություն եմ մաղթում ոստիկանին, ում ինքնազգացողությունը վատացավ Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ»,-ասվում է հատարարությունում: Հիշեցնենք, որ ի պաշտպանություն սյունեցիների՝ դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով 14 մարդ է բերման ենթարկվել։ Բախման ընթացքում վատացել է ոստիկաններից մեկը, որը տեղափոխվել է հիվանդանոց։