Մեկ օրում 649 փախստական է Երևանից Ստեփանակերտ վերադարձել: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, մինչ օրս Արցախ է վերադարձել ավելի քան 36 հազար փախստական: Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները: