25.11.2024
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Սեպտեմբերի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին:


Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսիկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ կատարվեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:


Կողմերը անդրադարձան նաև հայ-ամերիկյան համագործակցության մի շարք ոլորտների՝ վերահաստատելով երկկողմ ռազմավարական երկխոսության վերսկսման մտադրությունը: Այս համատեքստում դեսպան Թրեյսին ողջունեց Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը: