25.11.2024
Հայկոյի երգն ու երաժշտությունը միշտ մնալու է նրա արվեստի երկրպագուների սրտերում. նախագահ
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին:


ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ:


Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև՝ առանձնացրել տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ փոխգործակցության հետագա զարգացման համար:


ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության հետագա զարգացմանն ու Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:


Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրներին:


Երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: