24.11.2024
ԱԳ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացումը
prev Նախորդ նորություն

Այս պահին խուզարկում են Դավիթ Տոնոյանի բնակարանը. hraparak

Հրապարակ օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ այս պահին խուզարկում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը:


Նշվում է, որ Տոնոյանին, ըստ երեւույթին, կձերբակալեն եւ մեղադրանք կառաջադրեն:


Ըստ աղբյուրի, զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում:


"Ստեփան Գալստյանին եւս հրավիրել են ԱԱԾ: Մեր աղբյուրը հայտնում է, որ հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին եւ Սեյրան Օհանյանին: 


Ըստ ամենայնի, այս գործողություններն իրականացվում են ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում",- գրում է թերթը: