Դեկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 995 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 147.312-ի, որից 124.521-ն` առողջացած, 2462-ը` մահվան ելքով: Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ, երեկ կատարվել է 2846 թեստավորում: 1047 առողջացած և 17 մահվան դեպք կա: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 615 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19.714 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 545.240 թեստավորում: