24.11.2024
ՌԴ սակրավորները ԼՂ-ի սահմանազատման գծի երկայնքով մաքրել են տեղանքը
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղի հարցը. Պեսկով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Սիրիան, Աֆղանստանը, Լիբիան եւ Լեռնային Ղարաբաղը: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նրա խոսքով՝ տարածաշրջանային հակամարտությունները նույնպես խիստ էին օրակարգում։


«Կարծիքներ փոխանակեցինք Սիրիայի վերաբերյալ մանրամասն, խոսեցինք Աֆղանստանի մասին, խոսեցինք Լիբիայի մասին եւ, իհարկե, խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ռուսական կողմից ընդգծվել է, որ «կողմերը պետք է փոխզիջումային լուծումներ փնտրեն սահմանի դելիմիտացիայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար»: