24.11.2024
Լիտվան Հայաստանին կնվիրաբերի «Մոդեռնա»-ի պատվաստանյութի 50.000 դեղաչափ
prev Նախորդ նորություն

ՀՀ պետբյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը։


Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է բյուջեի հիմնական ցուցանիշները:


«Հիմնական ցուցանիշները


- Եկամուտներ՝ 1 տրլն 946.2 մլրդ դրամ
- Ծախսեր՝ 2 տրլն 188.4 մլրդ դրամ
- Դեֆիցիտ՝ 242.2 մլրդ դրամ


Մի քանի կարեւոր արձանագրումներ


● Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով,


● Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով եւ կկազմի 23.4%,


● Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի եւ տարեվերջին կկազմի մոտ 60%,


● Կապիտալ ծախսերը կաճեն եւ կկազմեն 350 մլրդ դրամ,


● Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի ֆինանսավորումը կավելանա 27.4%-ով եւ կկազմի 223 մլրդ դրամ,


● Այդ թվում՝ միայն գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով», - ասված է նրա գրառման մեջ։