25.11.2024
«Միասին». Անկախության հանրաքվեի 30 -ամյակին նվիրված հայրենասիրական երեկո
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում 2021-ի առաջին կիսամյակում կացության կարգավիճակ են ստացել 3626 օտարերկրացիներ

Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կացության կարգավիճակ են ստացել 3626 օտարերկրացիներ ավելի քան 30 երկրներից: Այս մասին հայտնում է  Հայաստանի Միգրացիոն ծառայությունը:


Այդ թվում՝ 993-ը Հնդկաստանից, 722-ը Ռուսաստանի Դաշնությունից, 471-ը՝ Իրանից, 150-ը Ուկրաինայից, 141-ը՝ Լիբանանից, 134-ը՝ Վրաստանից, 120-ը՝ Իրաքից։

ՀՀ-ում կացության կարգավիճակները տրամադրվում են տարբեր հիմքերով՝ ընտանիքի հետ միավորման (499), ուսման (1295), աշխատանքի (491), ձեռնարկատիրական գործունեության (68) և ազգությամբ հայ լինելու (43):

Նշենք, որ Հնդկաստանի 882 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 52-ին՝ աշխատանքի։ Իսկ Իրանի 120 քաղաքացու կացության կարգավիճակ է շնորհվել ուսման հիմքով, 114-ին՝ աշխատանքի։