Արցախյան երկրորդ պատերազմից հետո գերեվարված բոլոր անձինք պետք է վերադարձվեն։ Այս մասին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։ «ԵՄ-ի կողմից բավականին հստակ դիրքորոշում է ներկայացվել այն մասին, որ բոլոր պատանդները, բոլոր գերիները պետք է վերադարձվեն, եթե նախատեսում ենք ստեղծել փոխվստահության մթնոլորտ։ Ես, իհարկե, միայն արձագանքում եմ այս հարցում ԵՄ դիրքորոշմանը», - ասել է նախարարը։