Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնի և Հայաստան ներմուծվող խմբաքականակների հետ կապված հարցերը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա նշել է, որ համաշխարհային շուկայում բենզինի գինը էականորեն բարձրացել է: Որպես նորամուծություն էլ ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը, եթե ունեն կասկածներ: