23.11.2024
Հայաստանը և Մալթան կարող են գործակցել հետաքրքրություն ունեցող մի շարք ոլորտներում. նախագահ
prev Նախորդ նորություն

Մարիամ Մերաբովան Երևանում հանդես կգա նոր մենահամերգով

Ժամանակակից ջազի աստղ Մարիամ Մերաբովան Երևանում հանդես կգա նոր՝ «Գրիր ինձ…» («Напиши мне…») խորագիրը կրող մենահամերգով, որը կկայանա նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:


Մերաբովան ելույթ կունենա Արմեն Մերաբովի «Miraif» նախագծի և ջազ-էստրադային նվագախմբի ուղեկցությամբ:


Համերգն իրականություն կդառնա Էմիլ Կարատի նախաձեռնությամբ, գործընկերներն են՝ «Fly1Armenia» ավիաընկերությունը, «InfoExpert» և «Rent a car» ընկերությունները:


«Գրիր ինձ ...»-ը նոր ծրագիր է, որը հատուկ պատրաստված է հայ ունկնդրի համար՝ հաշվի առնելով երգչուհու ունեցած առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքում իր համերգների նկատմամբ:


Երգացանկում ներառված են երգեր մայրիկի, հայրենիքի, հարազատ ու սիրելի մարդկանց հանդեպ սիրո մասին, երգեր, նվիրված զոհված հերոսների հիշատակին, ի փառս Հայաստանի որդիների՝ անվերապահ հավատով հայ ժողովրդի ուժին և իմաստությանը, նրա հզոր, խաղաղ, բարգավաճող, արդար և արժանապատիվ ապագային:


Համերգային ծրագրում կհնչեն դաշնակահար և կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հեղինակային երգերը գրված կնոջ՝ Մարիամ Մերաբովայի, խոսքերի հիման վրա:


Հանդիսատեսը կլսի նաեւ գլուխգործոցներ խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից՝ Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին, Ժորժ Կառվարենց: Ինչպես նաև կհնչեն հեղինակային երգեր՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաևայի խոսքերի հիման վրա: Համերգային ծրագրին կմասնակցի երգահան, երգիչ Նոդար Ռևիան: