27.09.2024
Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
04.07.2020
Արմեն Սարգսյանը ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Հա­յաս­տա­նի և Միացյալ Նահանգների ամուր գոր­ծըն­կե­րային հարաբերություն­ները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգա­նալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նո­րա­նոր ո­լորտ­ներ: Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության և աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»: