Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ մի մեքենա: Կան զոհեր: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ՓԲԸ նախագահ Ռովշան Մամեդովին: Նշվում է, որ միջադեպի հետևանքով մահացել են Ադրբեջանի պետական հեռուստատեսության AzTV օպերատոր Սիրաջ Աբիշովը (ծնվ. 1989 թ.) Եվ AzerTAJ պետական տեղեկատվական գործակալության աշխատակից Մահարրամ Իբրահիմովը (Ալիօղլու): Եվս երեք մարդ՝ ներառյալ հեռուստաընկերության մեկ այլ աշխատակից, ՊՆ զինծառայող և վարորդը, տարբեր ծանրության աստիճանի վնասվածքներ են ստացել: